Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ:

Հիվանդությունը զարգանալիս խանգարվում է կապը միզապարկի դետրուզոր հարթ մկանների և կենտրոնական նյարդային համակարգի միջև: Արդյունքում առաջանում է միզապարկի մշտապես լցվածության զգացողություն: Այս խնդիրն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, թեև դրանով տառապում են նաև տղամարդիկ:

Տարիքի հետ հիպերակտիվ միզապարկի վտանգն աճում է: Շատերի մոտ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ կամ կաթվածից հետո նույնպես դիտվում է հիպերակտիվ միզապարկ:

Երբեմն այս հիվանդությամբ ռտառապողներին ուղեկցում են նաև աղիների հետ կապված խնդիրներ:

Պատճառները

Միզապարկի հիպերակտիվության ժամանակ մկանները սկսում են ակամա կծկվել նույնիսկ այն ժամանակ, երբ մեզի պարունակությունը միզապարկում աննշան է:

Այս վիճակին կարող են նպաստել նաև մի շարք հիվանդություններ.


  • նյարդաբանական խանգարումներ՝ կաթված, ցրված սկլերոզ,
  • շաքարային դիաբետ,
  • դեղերի ընդունում, որոնք մեծացնում են մեզի արտադրությունը կամ պահանջում են, որ դեղն ընդունվի մեծ քանակի հեղուկների հետ,
  • միզային ուղիների վարակներ, որոնք կարող են առաջացնել նույն ախտանշանները,
  • միզապարկի ախտաբանություն, ինչպիսիք են, օրինակ, միզապարկի ուռուցքները կամ քարերը,
  • ալկոհոլի կամ կոֆեինի չարաշահում,
  • ծերության հետ կապված կոգնիտիվ գործառույթի նվազում,
  • դժվարացած քայլք, որը կարող է բերել զուգարան գնալու դժվարացում` հանկարծակի միզարձակման ժամանակ:


Ախտանշանները


Հիվանդությանը բնորոշ է միզարձակման մշտական ցանկությունը, կամ` երբեմն այդ գործունեության վերահսկման կորուստ, որը հանգեցնում է անմիզապահության: Ուղեկցող ախտանշաններ են անհարմարավետությունը և ցավը որովայնի ստորին մասում, փքվածությունը, զուգարան գնալիս` թեթև այրոցը:

Եթե կան հետևյալ գանգատները, ամենայն հավանակությամբ, առկա է հիպերակտիվ միզապարկ.

  • միզարձակման հանկարծակի ցանկություն, որը դժվար է վերահսկել,
  • անմիզապահություն,
  • հաճախակի միզարձակում (8 և ավելի անգամ 24 ժամվա ընթացքում),
  • գիշերային միզարձակում` 2 և ավելի անգամ:


Բուժումը

Բժիշկները տարբեր մոտեցումներ ունեն.

  • դեղորայքային,
  • ֆիզիոթերապևտիկ,
  • լազերային միջոցառումներ,
  • վիրահատական միջամտություն:


Շատ բան կախված է պատճառից, հիվանդության շրջանից և զուգահեռ խնդիրներից:

Ժամանակին խնդիրը չկարգավորելու դեպքում կարող են զարգանալ դեպրեսիա, անքնություն, անհանգստություն և այլն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ